Բլուկրանս (կամուրջ)
Բլուկրանս | |
---|---|
Երկիր | ՀԱՀ |
Տեսակ | երթևեկելի կամարավոր կամուրջ, ճանապարհային կամուրջ և երկաթբետոնե կամուրջ |
Նյութ | քար և բետոն |
Հատում է | Բլուկրանս գետ |
Երկարություն | 451 մետր |
Բացման տարեթիվ | հունիսի 10, 1983 |
Բլուկրանս (աֆրիկաանս՝ Bloukransrivierbrug, անգլ.՝ Bloukrans Bridge), բետոնե մեկ թռիչքանի ավտոմոբիլային կամուրջ ՀԱՀ-ում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կամուրջը կտրում-անցնում է Բլուկրանս գետը, որը բաժանում է Արևելյան Կապի (Սառա Բաարտմանի գավառ) և Արևմտյան Կապի (Էդենի գավառ) գավառները։ Կամրջի ընդհանուր երկարությունը կազմում է 451 մետր, միակ թռիչքի երկարությունը 272 մետր է, ջրի մակարդակից առավելագույն բարձրությունը 216 մետր, որն աշխարհի ամենաբարձր կամուրջների ցանկում 36-րդն է և 66- րդն ամենաերկար կամարավոր թռիչք ունեցող կամուրջների ցանկում։
Կամրջի լայնությունը կազմում է 16 մետր, այն պահում են 23 զույգ սյուներ։ Կամրջի շինարարությունը շարունակվեց 1980 թվականից մինչև 1983 թվականի հունիսը, բացումը տեղի ունեցավ 1983 թվականի հունիսի 10-ին, նախատեսված ժամկետից հինգ ամիս առաջ։ Շինարարության արժեքը կազմեց 11 միլիոն ռանդ։ Շինարարության ավարտի պահին, այն Աֆրիկայի ամենամեծ բետոնե կամարավոր կամուրջն էր և աշխարհում չորրորդն այդ տիպի կամուրջների մեջ։ Հիմնական կամարի զանգվածը կազմում էր շուրջ 12 հազար տոննա[1]։
Բլուկրանս կամուրջը համարվում է N2 ճանապարհի մի մասը[2]։ Մոտակա բնակավայրերն են, Քոլդսթրիմ քաղաքը և Նեյչերս Վալլի գյուղը[3]։
Կամրջի վրա է գտնվում բանջի-ջամպինգ Bloukrans Bridge Bungy թռիչքային առևտրային կետը[4], որը ամենաբարձրն է աշխարհում համանման օբյեկտների մեջ, թռիչքն իրականացվում է շուրջ 160 մետր բարձրությունից[5]։ Հենց Բլուկրանս կամրջից 1990 թվականին իրականացվեց բանջի առաջին թռիչքն Աֆրիկայում[6]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Project Portfolio — Bloukrans Bridge Արխիվացված 2011-12-14 Wayback Machine Murray & Roberts[en]
- ↑ Bloukrans Bridge Bungy safarinow.com
- ↑ Bloukrans Bridge highestbridges.com
- ↑ Face Adrenalin Արխիվացված 2014-07-08 Wayback Machine (անգլ.)
- ↑ World’s 15 highest bungee jumps — № 4
- ↑ 10 Highest Bungee Jumps In The World — № 4 10mosttoday.com
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Abdunur, C (2001). "Bloukrans Bridge – Le pond de Bloukrans". Arch 01. troisieme conference internationale sur les ponts en arc. p. 35. ISBN 2-85978-347-4.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Bloukrans Bridge at structurae.net website
- Face Adrenalin Արխիվացված 2014-07-08 Wayback Machine, the bungee operators at the bridge.